Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 
  • Մեծ «բազարից» առաջ

    Մեծ «բազարից» առաջ

    08.02.2013| 02:13
    Հայրիկյանը կայացրեց սպասված որոշումը: Մահափորձի շուրջ տեղի ունեցած զարգացումների փուլից տեղափոխվեցինք մեկ այլ փուլ: Մահափորձը բացեց կոդավորված խաղի առաջին արարը: Հստակեցվեցին ուժերը, նրանց նպատակները, ինչն էլ մոտեցնելու է բաց խաղաքարտերով փուլին, որը, ըստ ամենայնի, չպետք է ուշանա մինչև ընտրություններ` իր հերթին տեղ բացելով երրորդ արարի` հետընտրական զարգացումների համար:
  • Արտառոց բան չկա

    Արտառոց բան չկա

    08.02.2013| 02:01
    Վերջին շրջանում ականատեսն ենք ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների բավականին նրբագեղ դեմարշին, որի առնչությամբ հայոց դիվանագիտական կորպուսը նույնքան «նրբագեղ» հասկացրեց` «խելոք մնացեք»: Ի՞նչ է մտածում այս առնչությամբ Տիգրան Սարգսյանը, ո՞րն է իր անձնական գնահատականն այս իրողությանը` հարցրինք վարչապետին։
  • Քառօրյայի «բացահայտումները»

    Քառօրյայի «բացահայտումները»

    07.02.2013| 18:32
    ԱԺ գարնանային նստաշրջանի մեկնարկը հետաքրքիր «բացահայտումներ» արձանագրեց: Մինչ Հայրիկյանը և որոշ ուժեր Հայաստանում ռուսական «իմպերիալիզմի» և «մութ ուժերի» հետքեր են փնտրում, այս շաբաթ խորհրդարան էր եկել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի խորհրդականը: Ասացին` նրան հյուրընկալել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: ՈՒշագրավ է, որ այդ մասին պաշտոնական տեղեկատվություն որքան էլ փնտրեցինք, չգտանք:
  • Էպոսագետի երևակայությունը սրվել է

    Էպոսագետի երևակայությունը սրվել է

    07.02.2013| 16:47
    Նախօրեին էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը հայտարարել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը իշխանությունների հետ գործարքի մեջ են:
  • Չափից ավելի աչք մտնելը լավ բան չէ

    Չափից ավելի աչք մտնելը լավ բան չէ

    07.02.2013| 15:04
    Հօգուտ Սերժ Սարգսյանի աշխատելը դպրոցի տնօրենների համար պատժելի է։ «Պարոն Աշոտյան, Ձեզ հանձնարարվել էր, որ խստագույնս վերահսկողություն իրականացվի, որ դպրոցներն առնչություն չունենան ընտրությունների գործընթացին»,- կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ հիշեցրեց վարչապետը և ԿԳ նախարարին հարցրեց, թե ինչպիսին է իրավիճակն այսօր։
  • Մենք կդիմանանք, իսկ Դո՞ւք, պարոն վարչապետ

    Մենք կդիմանանք, իսկ Դո՞ւք, պարոն վարչապետ

    06.02.2013| 20:38
    «Մենք ժամանակից առաջ չենք ընկնում»,-այսօր խորհրդարանում ասաց վարչապետը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե նախագահական ընտրություններից հետո ինքը մնալո՞ւ է գործադիրի ղեկին: «Հինգ տարի դիմացել եք, մի քանի ամիս էլ կդիմանաք»,-ասաց:
  • «Կարֆուրն» ու երկու «սուբյեկտները»

    «Կարֆուրն» ու երկու «սուբյեկտները»

    06.02.2013| 20:29
    «Կարֆուրը» պետք է իր գործունեությունը ծավալի Հայաստանում և մենք ամեն ինչ անելու ենք նպաստավար պայամններ ստեղծելու համար: Ես հանդիպել եմ նրանց ներկայացուցիչների հետ, ու քննարկվել են այդ առնչությամբ բոլոր հարցերը»,-այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
  • Հենց նեղն են ընկնում` հիշում են Նժդեհին

    Հենց նեղն են ընկնում` հիշում են Նժդեհին

    06.02.2013| 17:42
    Այսօր ԱԺ-ում ընթացող կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանը կրում էր «օկուպացիոն» բնույթ: Քանի որ ԱԺ կանոնակարգը նախատեսում է, որ առաջինը հարց տալու իրավունքից պետք է օգտվեն ընդդիմադիր պատգամավորները, ինչն էլ, ըստ էության, ժամանակի առումով հնարավորություն չի տալիս «դիմադիրներին»`կառավարությանն ուղղել իրենց հարցերը, վերջիններս սկսել են օգտվել գրավոր հարցերի պրակտիկայից, որն էլ հնչեցվում է հաջորդող ԱԺ նիստի հարց ու պատասխանի ընթացքում:
  • Սերժ Սարգսյանը կայցելի՞ Անդրիասին

    Սերժ Սարգսյանը կայցելի՞ Անդրիասին

    06.02.2013| 17:40
    Այսօր կտրուկ վատացել է ՀՀ նախագահի թեկնածու, արդեն տասնվեց օր հացադուլի մեջ գտվող Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը: Հետաքրքիր է` գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը պատրաստավո՞ւմ է այցելել Ղուկասյանին` հարցրին լրագրողները ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին:
  • «Ազիզ ախպերություն»

    «Ազիզ ախպերություն»

    06.02.2013| 13:44
    Այսօր խորհրդարան այցելած և քվեարկությունից վայրկյաններ անց «թռնել» պատրաստվող Սամվել Ալեքսանյանին համառորեն ուզում էինք հարց տալ, բայց նա անընդհատ կրկնում էր. «Ես բիզնեսով չեմ զբաղվում»: